Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Սնունդ «շարժիչի» համար

Սնունդ «շարժիչի» համար

Խուսափել այնպիսի տարիքային հիվանդություններից, ինչպիսիք են իշեմիկ հիվանդությունը, կրծքահեղձուկը, ինֆարկտը, լիովին մատչելի է նաև այլընտրանքային կամ «համեղ»միջոցներով: 

 

Գիտնականները պարզել են, որ ինֆարկտի ռիսկը 90%-ով նվազում է կենսակերպի մեջ ամենահասարակ փոփոխությունների շնորհիվ: Այժմ բոլորին, ովքեր ցանկանում են պահպանել իրենց երիտասարդ սիրտը, գիտնականները խորհուրդ են տալիս ազատվել ավելորդ քաշից, հնարավորինս քիչ նյարդայնանալ, խուսափել դեպրեսիայից, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, հրաժարվել ծխելուց:  Եվ, բնականաբար, կատարել գոնե մի քանի ֆիզիկական վարժություններ, սնվել որակյալ մթերքով: Օրինակ, միս գնել նրբերշիկի փոխարեն, կաթնաշոռ`«կաթնաշոռային աղանդերի» փոխարեն, թխվածքը տանը պատրաստել և այլն:

 

Իհարկե, միշտ չէ, որ դա հաջողվում է: Բայց 90% արդյունքը, որ ստուգվել է 22 երկրում կատարված 6 հազար հետազոտություններով, տպավորիչ է: Եվ, որպես օգնություն, կարելի է նաև այլ խորամանկություններ անել: 

 

Լոլիկը, պարզվում է, այն մարդու լավագույն ընկերն է , ով իր սրտի մասին հոգ է տանում: Բնականաբար, կարմիր լոլիկը, որի կեղևի մեջ պարունակվում է լիկոպին հզոր հակաօքսիդանտը: Գիտնականները կամավորների հետ փորձեր են անցկացրել, նրանց մի մասին 15-ական մգ լիկոպին են տվել, մյուսներին` պլացեբո (սնահաբ): Փորձարարության վերջում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր լիկոպեն են ստացել, նշանակալիորեն բարձրացել է օքսիդդիսմուտազա ֆերմենտի ակտիվությունը: Այդ նյութը պաշտպանում է ԴՆԹ-ն ազատ ռադիկալներից: Բացի դրանից, նվազել է արյան սիստոլիկ ճնշումը և արյան C ռեակտիվ սպիտակուցը, որի առկայությունը վկայում է անոթների բորբոքման և աթերոսկլերոզի սկզբի մասին: Գիտնականները եզրակացություն են կատարել, որ  լիկոպենը դրական է ազդում անոթների պատերի վրա, նպաստելով սիրտ-անոթային համակարգի նորմալ աշխատանքին: Նշենք, որ ամենից շատ լիկոպեն պարունակվում է ոչ թե հում, այլ ջերմամշակված լոլիկի, ինչպես նաև տոմատի մածուկի մեջ:  

 

Իսկ բարձր ածխաջրատային մթերքը, առաջին հերթին հացը և սպիտակ ալյուրից պատրաստված ամեն ինչ, հարկ է օգտագործել հնարավորինս քիչ քանակությամբ: Այստեղ տեղին է հիշել «գլիկեմիկ ինդեքս» (ԳԻ) հասկացության մասին, որը հանրահայտ է որոշ սննդակարգերում: Որքան բարձր է մթերքի ԳԻ-ն (այն հաշվարկվում է լաբորատորիաներում), այնքան կտրուկ է բարձրանում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Մինչև այժմ կարծիք կար, թե այդ ինդեքսը հաշվարկելը կարևոր է միայն նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, բարձր ԳԻ-ով մթերքը գիրանալու նախապայման է: Բայց գիտնականները պարզել են, որ սննդաբաժնում բարձր ԳԻ-ով մթերքի գերակշռությունը 2 անգամ բարձրացնում է ինֆարկտի և սրտի այլ հիվանդությունների ռիսկը:  Այդ պատճառով, նրանք առաջարկում են բոլոր մարդկանց, անկախ քաշից, ցածր ԳԻ-ով մթերք օգտագործել. ձավարեղեն, խոշոր աղացվածքի ալյուրից թխված հաց և այլն:

 

Հատիկեղենը, օրինակ, սևաձավարը, բրինձը, ցորենը, այժմ գրեթե կարդիոպրոտեկտորներ են համարվում: Մասնավորապես, թխվածքները դրանցով փոխարինելիս, մարդը նկատելիորեն ազատվում է ավելորդ քաշից:  Իսկ գոտկատեղի ծավալը փոքրանում է, առաջին հերթին, ներորովայնային (վիսցերալ) ճարպի հաշվին, որը կուտակվում է սրտի, այն սնուցող զարկերակների հատվածում և տարիքի հետ դրանց տառացիորեն խեղդում է:  

 

Հատիկեղենը օգնում է վերացնել երկու տեսակի ճարպերը` ներորովայնային և ենթամաշկային: Բանն այն է, որ հատիկից ստացված ալյուրի մեջ, ըստ էության, միայն օսլան է մնում, իսկ հատիկն ինքը լի է կենսաբանական ակտիվ նյութերով, որոնք կալորիա չեն պարունակում, դրա փոխարեն հագեցածության զգացում են ստեղծում: Սննդակարգերի ուսումնասիրությունները, որոնց մեծ մասը կազմված են հատիկավոր մթերքի հիման վրա, ցույց են տվել, որ դրանք օգնել են իջեցնել զարկերակային արյան ճնշումը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը և բարձրացրել են ինսուլինի հանդեպ դիմադրողականությունը: Վերջինը նշանակում է, որ հատիկավոր մթերքը օգնում է կանխարգելել երկրորդ տեսակի շաքարախտը:

 

Երկրորդ օգտակար բուսամթերքը բջջանքն է, որի ամենալավ աղբյուրը հում բանջարեղենն է: Ըստ հետազոտությունների, ում սննդի մեջ առավելագույն քանակությամբ բջջանք է եղել (օրական 14 գ), միջինը 18%-ով քիչ է ենթակա եղել բոլոր տեսակի սիրտ-անոթային հիվանդություններին: Իսկ ովքեր նվազագույն քանակությամբ են բջջանք օգտագործել (օրական 6-8 գ) 58%-ով հաճախ են տառապել այդ խնդիրներից, ներառյալ կորոնար հիվանդությունները:  

 

Իսկ որպես աղանդե՞ր: Կարելի է կակաո խմել կամ էլ ձմերուկ ուտել: Դրանք, պարզվում է, նույնպես սրտի և անոթների արժանի պաշտպանն են: 

 

Ինչպես գիտենք, անոթների պատերը մի քիչ մկանների նման են, դրանք պետք է կծկվեն, որ արյունը առաջ մղեն: Երբ անոթները վատ են կատարում իրենց գործը, սիրտը ծանրաբեռնվում է, անոթների պատերին կուտակներ են ձևավորվում: Կակաոյի մեջ պարունակվում են ֆլավոնոիդներ կենսաբանական ակտիվ նյութերը: Դրանք հզոր հակաօքսիդանտ լինելով հանդերձ, կրկնապատկում են արյունատար անոթների «ազատ» բջիջների քանակը: Այդ բջիջները շրջանառվում են արյան հետ և «վերանորոգում են» անոթների վնասված պատերը: Դրանց բարձր մակարդակը, ըստ բազմաթիվ հետազոտությունների տվյալների, մատնացույց է անում սիրտ-անոթային հիվանդությունների ցածր ռիսկը: 

 

Դե, իսկ ձմերուկը, պարզվում է L-ցիտրուլին կոչվող նյութի հարուստ աղբյուր է: Այն լայնացնում է արյունատար անոթները և, բնականաբար, իջեցնում զարկերակային արյան բարձր ճնշումը: Օրական L-ցիտրուլինի 6 գրամը մեկ ամսվա ընթացքում նվազեցնում է արյան ճնշումը մինչև նորմայի սահմանները և այն առավել հավասարաչափ է դարձնում, առանց տատանումների: 

 

Բնականաբար, հիշեցնում են գիտնականները, հիպերտոնիկ հիվանդության դեպքում ձմերուկը բավարար չէ, բայց այն կարելի է որպես հակահիպերտենզիվ պատրաստուկների լրացում օգտագործել:

Պարզվում է, սիրտը երիտասարդ պահելն այնքան էլ դժվար չէ:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ